ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Իսկ Արա Աբրահամյանին հարցրե՞լ եք»

«Իսկ Արա Աբրահամյանին հարցրե՞լ եք»
19.06.2015 | 00:14

Օրերս լրատվամիջոցները տեղեկացրին, թե Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է հիմնել քաղաքական կառույց, որի հենքը լինելու է Արամ Գասպարի Սարգսյանի դեմոկրատական կուսակցությունը։ Լուրի առնչությամբ Արամ Սարգսյանից ճշտեցինք՝ արդյոք պատրա՞ստ է այդքան հեշտ «հանձնելու» իր ծնած ու սնած կուսակցությունը։ «Կուսակցության պատմության 25 տարիների ընթացքում ամեն ինչ եղել է։ Այդ ընթացքում ՀԴԿ-ն քաղաքական դաշտից չի անհետացել մի պարզ պատճառով՝ ստեղծվել է գաղափարական հենքի վրա։ Երբևիցե մենք կոնյունկտուրայի հետևից չենք գնացել։ Ի գիտություն որոշ տգետների՝ կարող էինք ինչ-որ մեկի թևի տակ անցնել, ֆինանսավորվել։ Բայց Արամ Սարգսյանի քաղաքական ու անձնական կենսագրությունը պետք է նայել ու հասկանալ, որ ես իմ որևէ սկզբունքից երբևէ չեմ հրաժարվել։ Իհարկե, ՀԴԿ-ն երբեք չի կորչի։ Բայց որպես գաղափարական կուսակցություն, մեզ համար ընդունելի ծրագրերի իրականացմանը կնպաստենք։ Դա կլինի ոչ թե Արամ Սարգսյանի, այլ կուսակցության որոշմամբ։ Այնքան տգետ են, որ չեն հասկանում, որ ՀԴԿ-ում երբեք որոշումները միանձնյա չեն կայացվում»։
Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի հնարավոր ցանկություններին, մեր զրուցակիցը շեշտեց. «Տարածված լուրը այս պահի դրությամբ համարում եմ բամբասանք։ Նման բան գրողներին հարցնում եմ՝ Արա Աբրահամյանին հարցրե՞լ եք այդ մասին, Ձեզ պատասխան տվե՞լ է։ Իհարկե՝ ոչ։ Բա որտեղի՞ց որոշեցիք, թե ինքը ինչ պիտի անի ու որ կուսակցությամբ։ Ենթադրենք, Արա Աբրահամյանը նման ցանկություն ունի, հիմա ի՞նչն է ձեզ մտահոգել, ինչո՞ւ չեք հետաքրքրվում, թե ինչու է նման նախաձեռնությամբ գալիս։ Այս բոլոր հարցերը նախ նրանից պետք է ճշտել։ Թե այդ տեղեկությունը որտեղից է «իջել» լրատվական դաշտ, ինձ անհայտ է»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Արամ Գասպարի Սարգսյանի հետ տնտեսական, քաղաքական թեմաների շուրջ հարցազրույցը կարդացեք երեքշաբթի՝ հունիսի 23-ի համարում։

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ