Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Քաղաքական նոր բլոկ

Քաղաքական նոր բլոկ
17.06.2016 | 01:05

Քաղաքական վերադասավորումներն ակտիվ փուլ են մտնում: Նոր հայտ ներկայացրած ուժերը շտապում են համագումարներ գումարել և ցուցադրել իրենց «զինանոցը»: Այսօր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը վերջապես կհիմնադրվի: Կասկածից վեր է, որ դրա թիկունքում կանգնած մարդիկ դեռ չեն «գաղտնազերծվի», կսպասեն հարմար պահի:
ԲՀԿ-ից պոկված մյուս թևն էլ է «բարգավաճման» գործընթացի մեջ:

Հուլիսի 9-ին նախատեսված է Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Ի տարբերություն նախորդի, այս ուժի հարցում իշխանությունների ակնկալիքներն այլ են: Մեր տեղեկություններով, իշխանությունը նպատակ ունի ռուսամետ ուժ ստեղծելու և «Ալյանս» կուսակցությունն ու «Ռեֆորմիստներին» իրար միացնելու: Ավելին, որոշ տեղեկություններով, ռեֆորմիստները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի իրենց համագումարին ներկա լինի անձամբ երկրի ղեկավարը:

Այսինքն, այս ուժերի միավորումից իշխանամերձ մի բլոկ է ստեղծվում, որտեղ, ըստ մեր աղբյուրի, կարող են լինել ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ չգտած անձինք: Ասել է` իշխանությունը նպատակ ունի այս դաշինքը խորհրդարան բերելու, բայց իր կազմած ցուցակով ու մարդկանցով: Փաստորեն, «Ալյանս»-«Ռեֆորմիստներ» ապագա տանդեմը ՀՀԿ-ի «պահեստային» ուժն է դառնալու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ