Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Գյումրին էլ հո Մոսկվա՞ չէ

Գյումրին էլ հո Մոսկվա՞ չէ
02.05.2017 | 16:21

Հայկական էլիտայի զավակների հարսանիքների հրավիրյալների կազմից կարող ես շատ բան հասկանալ։ Թե տվյալ պաշտոնյան ում հետ է լավ կամ վատ հարաբերությունների մեջ։ Մամուլը բազմիցս անդրադարձել է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյաների զավակների հարսանիքներին, որոնք անցել են բավական ճոխ «ատրիբուտներով»։ Սակայն քիչ են այն դեպքերը, երբ պաշտոնյաները որոշում են իրենց երեխաների պսակադրությունը Հայաստանից դուրս կազմակերպել։


Armtimes.com-ի տեղեկություններով, Մոսկվայում տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչիկ Բալասանյանի շքեղ հարսանիքը, որին մասնակցել է Հայաստանից մի ինքնաթիռ լիքը մարդ։ Այլևս զարմանալի չեն պաշտոնյաների շքեղ հարսանիքները, բայց հարց է առաջանում. նախ` ինչո՞ւ սոցիալական ոչ բարվոք պայմաններում գտնվող Գյումրու քաղաքապետը որոշել է որդուն Մոսկվայում ամուսնացնել, սա հերթական ցուցամոլությո՞ւնն է։ Այն դեպքում, որ տարբեր տեղերից ներդրողներին խնդրում-բերում են, որ Գյումրիում քարը քարին դնի, այդ քաղաքի ղեկավարը որոշում է իր գումարները մեգապոլիսներո՞ւմ վատնել։ Ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի ցանկանում իր կառավարած քաղաքում ճոխ հարսանիք կազմակերպել, պայմանների՞ց է դժգոհ։ Իսկ հետաքրքիր է, ո՞վ է այդ պայմանները բարելավողը և իրավիճակը շտկողը, եթե ոչ ինքը։ Փաստորեն, նա ուղղակիորեն ցույց է տալիս Գյումրու ողջ բնակչությանը, թե այդ քաղաքն իր քիմքին հաճելի չէ, ու չի կարող նա այնտեղ իր հանդիսությունն իրականացնել։ Կամ` որքան է խելքին մոտ Գյումրու համատարած աղքատության ֆոնին այդ քաղաքապետի կազմակերպած ճոխ հարսանիքը Մոսկվայում։ Երկրից կապիտալի ու գումարների արտահոսքը քիչ էր, հիմա էլ հարսանիքների՞ «արտահոսք» է։


Այս ամենում բարոյական կողմն է ավելի ծանրակշիռ։ Ասել է թե՝ ինչպես պետք է մի անձ լինի աղքատ Գյումրու քաղաքապետ ու իրեն նման շռայլություններ թույլ տա։ Ինչ անենք, որ հազարումի բիզնեսների տեր են, ում են դա ցուցանում՝ «դոմիկում» ապրող, ծայրահեղ աղքատ գյումրեցո՞ւն։ ՈՒ այսպիսի մարդիկ դեռ քաղաք ու ժողովուրդ են ղեկավարում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ