Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Տղաները սպասում են վրեժականչի

Տղաները սպասում են վրեժականչի
27.05.2024 | 17:01

Հավաքե՛ք ճիչերը Եռաբլուրից․

անզորության խարանը ձեր ոգուց ջնջե՛ք,

հավաքե՛ք ու ցավի հետ կրակի՛ն տվեք․

տղաները սպասում են վրեժականչի։

Երկնքում կայծակ ու որոտ թող լինի՝

երկինքը պայթի ցասման շանթերից,

մոլեգնող չարը շանթազարկ լինի,

երկիրը փրկվի անկուշտ հիդրայից։

Հսկա հրաշեկ խարույկնե՛ր վառեք,

բոցերը թող լիզեն փեշերը երկնի,

ահ ու սարսափը կրակի՛ն տվեք,

հողը սպասում է վահագնականչի։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 6023

Մեկնաբանություններ