ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ազգամիջյան բախումներ

Ազգամիջյան բախումներ
27.03.2025 | 08:33

Էսօր Ռայկոմի հնդիկ մուրացկանին համ սովորական 100 դրամը տվեցի, համ էլ սուրճ հյուրասիրեցի։ Շատ զգացվեց, ուզեց գրկի-պաչի՝ չթողեցի, բայց մի էրկու խորհուրդ տվեցի․

- Կարող ա մոտ օրերս ձեզ հավաքեն ու տանեն Գյումրի, տես՝ հանկարծ սարիկ-մարիկ չընտրեք։

- Բա որ մարդա մի քանի հարյուր դրամ տան, ո՞նց չընտրենք, անհարմար ա։

- Գլխներիդ փորձանք եք բերելու, դրանք որ ընտրվեցին՝ ահագին թուրք են բերելու Հայաստան ու ազգամիջյան բախումներ են սկսվելու։

- Ինչի՞ եք էդքան վախենում բախումներից։

- Այ ցնդած, ես ձեր համար եմ վախենում։

- Ո՞նց թե՝ մեր համար։

- Որովհետև մենք բախվողը չենք, մտնելու ենք ծակուծուկերը, թուրքերը ձեզ են բախվելու։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ