Դու համեմատում ես Եկեղեցին ամուսնության հետ, իսկ Կաթողիկոսին՝ ամուսնու, ով պիտի «հեռանա», եթե ինչ-որ բան այնպես չէ։
Բայց ահա խնդիրն այն է, որ Եկեղեցին քո կինը չէ...
Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին...
Հայաստանի ընդդիմադիր դաշտը վրդովված է, որ Սյունիքով թուրանական-զանգեզուրյան միջանցք է բացվում։
Միայն թե վրդովմունքի իմաստը չեմ հասկանում, քանի որ կատարվողը օրինաչափ է...
Կա՞ որևէ նորմալ հայ մարդ, ով իր արժանապատվությունը ոտնահարված չի համարում, ով համակերպվում է այս խայտառակության հետ և պատրաստվում է անհոգ ապրել, կարծես ոչինչ չի պատահել...
Ամերիկյան ինչ-որ կազմակերպություն հասարակական հարցում է արել, որի արդյունքներով՝ Հայաստանի ամենամեծ վարկանիշը՝ 13 տոկոս, ունի Նիկոլ Փաշինյանը։ Ըստ այդ հարցման՝ հայաստանցիների համար ամենավստահելի տեղեկատվական աղբյուրը հանրային կոչված խիստ իշխանամետ հեռուստաընկերությունն է...
Նախորդ գրառումներիցս մեկում անդրադարձել էի մի հիմնարար դիտարկման, ըստ որի՝ հայ ժողովուրդը երբեք որևէ օտար նվաճողի հետ դավանաբանական այդքան լուրջ խնդիր չի ունեցել՝ բացառությամբ Բյուզանդիան և թուրքերը (սելջուկներից սկսած), բայց նույնիսկ այդ դեպքերում խնդիրը միմիայն հավատքի բովանդակության հետ չէր կապված։...
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...