ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Երկինքը կո՞ղմ է, թե՞ դեմ

Երկինքը կո՞ղմ է, թե՞ դեմ
13.02.2013 | 16:13

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հրաժարականը ուղեկցվել է նաև երկնային արձագանքով: Ականատեսների պնդմամբ` պապի հրաժարականից անմիջապես հետո կայծակը հարվածել է Հռոմի սուրբ Պետրոս տաճարի գմբեթին: Գմբեթն, իհարկե, դիմացել է, բայց պապի որոշումից շոկի մեջ հայտնված կաթոլիկները փորձում են հասկանալ երկնային միջամտության իմաստը: Դեռ կեսարների ժամանակից իտալացիների մեջ ամուր է հավատը նախանշանների ու կանխատեսումների նկատմամբ: Տացիտոսը վկայում է, որ սպանությանը նախորդող գիշերը կայծակից այրվեց Հուլիոս Կեսարի տունը զարդարող և նրա հզորությունը խորհրդանշող աքաղաղը: Թեպետ ինքը` Կեսարը, իմանալով աքաղաղի տարաբախտ վախճանը, ծիծաղել է:

Դիտվել է՝ 2787

Մեկնաբանություններ