Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները միջազգայնորեն ամրագրելու «փայլուն» նախադեպ

Ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները միջազգայնորեն ամրագրելու «փայլուն» նախադեպ
10.01.2025 | 15:00

ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին ակտիվորեն խոսում են Բաքուն ու Մոսկվան։ Երեկ Փաշինյանը շատ բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ընդունել նաև այդ պահանջը։ Ի՞նչ վտանգներ է պարունակում նման պահանջի ընդունումը Հայաստանի համար։

ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել է ԼՂ հակամարտության բանակցային լուծման հասնելու նպատակով։ Ադրբեջանը մերժել է տասնամյակներով առաջարկվող տարբեր լուծումները ու գնացել ագրեսիայի ճանապարհով։ Իլհամ Ալիևը ուղիղ ասել է այդ մասին, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը։ Այո, այս պահին ԼՂ-ում հայեր չեն ապրում, նրանք դուրս են եկել ագրեսիվ պատերազմի ու բռնի տեղահանման հետևանքով։ Չկա նաև որևէ գործընթաց այդ թեմայի վերաբերյալ, բայց ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարումը նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը հերթական անգամ բացառիկ ծառայություն է մատուցելու Բաքվին՝ դիմացը չստանալով ՈՉԻՆՉ։ Իսկ ծառայությունն այն է, որ Ադրբեջանը միջազգայնորեն ամրագրում է, որ հակամարտությունը «լուծել» է՝ ագրեսիվ պատերազմ սանձազերծելով։ Այսինքն, օրինաչափ է դարձնում ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը։

Սա մեծ վտանգ է ոչ միայն մեր պետության և տարածաշրջանի, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերում առկա հակամարտությունների տեսանկյունից։ Պարզ չի՞, թե ինչու է Մոսկվան այդքան ակտիվորեն խոսում ՄԽ լուծարման մասին, դա լավ նախադեպ է, որ ագրեսիվ պատերազմով ձևավորված իրողությունները ամրագրվեն միջազգայնորեն։ Եթե ուշադրություն դարձնեք՝ Արևմուտքից ՄԽ-ի լուծարման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի հնչում։ Այս ճանապարհին Փաշինյանը հերթական անգամ դառնում է Բաքվի շահերի սպասարկող, կրկնում եմ՝ դիմացը չստանալով որևէ բան մեր պետության համար, բացի ագրեսիայի նոր վտանգից:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ