«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՈՒշադրությու՛ն, գողական ա էթԸմ փաշինյան նիկոլը

ՈՒշադրությու՛ն, գողական ա էթԸմ փաշինյան նիկոլը
27.03.2025 | 21:42

Ժողվարչապետի բենեֆիսն էր այսօր (26.03.2025- ieates.am) Ազգային ժողովում:

Մի կողմից, փաշինյան նիկոլն արգելում է գողականը՝ անվանելով դա քրեական ենթամշակույթ, մյուս կողմից՝ սպառնում է երեք նախագահներին պատեպատ տալ կամ ոտի տակ առնել, եթե նրանք համաձայնեն կամ չհամաձայնե իր հետ ուղիղ եթերով բանավիճել:

Իսկ ինչու՞:

ՈՒզում է ամեն գնով իր նախրին ու համախոհներին համոզել/ապացուցել, թե, իբր կապիտուլյանտն ինքը չէ՝ նրանք են, նրանք են իր նման տղային քաքը գցել ու վզին փաթաթել այն, ինչ տեղի ունեցավ:

Հիշում է Լիսաբոնի փաստաթուղթը, անառողջ կերպով փորձում ապացուցել, որ հենց այնտեղ է թաղված Արցախի կորստի գաղտնիքը: Եվ հայտարարում է, որ այլևս Արցախյան շարժում չկա, եթե լինի՝ ինքն այլևս ՀՀ ժողվարչապետ չէ, իսկ քանի դեռ ինքն է ժողվարչապետ, ուրեմն, չի լինի Արցախյան շարժում:

Դե, հիմա գնա ու սրա հետ բան խոսիր: Ավելորդ է սրան ու սրա նախրին ասել, որ Ալիև էֆենդին համակերպվել էր Արցախի կորստի հետ և մուրում էր ընդամենը հինգ շրջան՝ վճարելով հինգ միլիարդ, որ Ալիև էֆենդուն փակ դռների հետևում պարտադրում էին ճանաչել Արցախը (սրանք էլ հո անհերքելի փաստեր են, չէ՞), որ Մինսկի խումբը 25 տարի աշխատեց բացառապես Հայաստանի շահերից ելնելով, եթե անգամ չուզենար, քանի որ ամուր էին Հայաստանի դիրքերը, և այլն, և այլն:

Բայց այսօր նա գժականով պնդում է ճիշտ հակառակը:

Ի՞նչ ասեմ, ամերիկյան շկոլա է, տիպիկ գրանտակերական շկոլա, տիպիկ գրանտակերի պահվածք, այն է՝ որքան մեծ է սուտը, էնքան լավ կհրամցվի: Բայց սա դեռ վերջը չէ, սրա վիճակը կսրվի, սրան դեռ հստակ չեն բացատրել, որ այլևս վերադաս չունի ԱՄՆ-ում, որ այսուհետ ինքն է իր գլխի տերը, հետևաբար, կսրվի նաև սրա առողջականը, և սա գժականը կդարձնի իր հիմնական գործիքակազմը:

Համբերություն բոլորին, քիչ մնաց սրան:

Ամե՜ն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ