ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները

Ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները
12.07.2025 | 15:20

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր 18.00-ին Օպերայի բակում հավաք է հրավիրել, որի միջոցով ներկայացնելու է արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ընթացքը, արցախցիներին վերաբերվող կառավարության ծրագրերում փոփոխությունների առանձնահատկություններն ու իրենց հետագա անելիքները:

Անդրադարձ է լինելու ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում արցախցիների իրավունքների պաշտպանությանը:

Հավաքի կազմակերպման առաջին իսկ օրերից իշխանությունը փորձում է խոչընդոտել դրա ընթացքը, ահաբեկել մարդկանց, սպառնալ հավաքի մասնակիցներին:

Փաստորեն արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները` հավաքական վերադարձից մինչև տարրական սոցիալ-տնտեսական հարցեր:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ