ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Մահազդ

Մահազդ
12.10.2025 | 17:57

Խորը վշտով հայտնում ենք՝ օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով այսօր մահկանացուն է կնքել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանը՝ մարդ, ում կյանքն անմնացորդ նվիրում եղավ երկրին։ Մեծ է նրա ավանդը երկրի ուժային կառույցների ու մասնավորաբար անվտանգության համակարգի հետևողական կայացման ու ամրապնդման հարցում։

Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգիստը հոկտեմբերի 14-ին է, Սբ․ Հովհաննեսի եկեղեցիում։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ

(1957-2025)

Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանը ծնվել է 1957 թվին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1974-1979թթ․ սովորել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, ավարտելուց հետո աշխատել Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում։ Երկու տարի անց ծառայության է անցել ՀԽՍՀ պետական անվտանգության կոմիտե։

Երկրի անվտանգության համակարգում 1981-ով մեկնարկած նրա գործունեությունն ընդհատվել է 1994 թվականին։ Ֆինանսատնտեսական հաստատություններում վեցամյա աշխատափուլից հետո ղեկավար պաշտոնավարումներով դարձյալ աշխատանքի է անցել ուժային ոլորտի կառույցներում՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (2001-2002), ՀՀ ներքին գործերի նախարարություն-ՀՀ ոստիկանություն (2002-2005)։

2005-ին վերադարձել է ՀՀ ԱԱԾ՝ կյանքը պետի տեղակալի (2011), ապա պետի պաշտոններում (2014) շաղկապելով կառույցի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավորի վարչության գործունեությանը։ 2014-ին հետևած նրա նոր նշանակումը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում էր, որտեղից էլ 2016-ին սեփական դիմումի համաձայն անցել է հանգստի։

2021-ի ապրիլի 15-ին համախոհների հետ ձևավորել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահն էր ցարդ։

Երկրին Հ․ Եպիսկոպոսյանի ծառայությունը բարձր է գնահատվել։ Բազմաթիվ պարգևատրումներից էին Մարտական ծառայության (2011) և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալները։

Հրանտ Եպիսկոպոսյանը երկրի անվտանգության համակարգի հավատավոր զինվորն էր, ընտանիքին նվիրված ամուսին, պաշտելի հայր, սիրված պապիկ։

Նրա հիշատակն անկորնչելի է։

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ