ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Մի շատ կարևոր հարցի պարզաբանում. ականատեսի աչքերով

Մի շատ կարևոր հարցի պարզաբանում. ականատեսի աչքերով
25.10.2025 | 13:27

Նիկոլն ու որոշ ՔՊ-ականներ տարիներ շարունակ կրկնում են մի թեզ, որի իմաստը հետևյալն է. «2018 թ. հետո հատկապես նախորդ իշխանությունները հա ասում էին. Նիկոլն եկել է, որ հողերը տա, եկել է հողերը տա: Ու նման մեղադրանքների արդյունքում էր, որ Նիկոլը դավաճան չերևալու համար ստիպված դարձավ ոչմիթիզական, ու հետո եղավ պատերազմը, պարտվեցինք և այլն»: Թեզի իմաստը սա է:

Մի կողմ դնենք այն, որ ռացիոնալի աշխարհում նման պնդումն իսկ կուրորեն իշխանության հավակնած թիմի համար սեփական անմեղսունակության ու անպատասխանատվության ցցուն ինքնախոստովանություն է: Բայց դա չի կարևորը:

Ես, օրինակ, 2018 թ. մայիսի 1-ին ու 8-ին երկու անգամ էլ դեմ եմ քվեարկել Նիկոլին ճիշտ այդ հիմնավորումով: Որովհետև, հասկացել եմ, որ, այո, Նիկոլը գալիս է, ավելի ճիշտ՝ Նիկոլին բերում են, որ «հողերը տա»: Ու գիտե՞ք որտեղից էի հասկացել:

Որովհետև, ի տարբերություն ձեզ՝ սեփական հաջողությունից քարացած «հեղափոխական» քաջնազարների, շատերի պես ես էլ փողոցային շարժման թիկունքում պարզ տեսնում էի միջազգային ու ռեգիոնալ գրեթե բոլոր խաղացողների թունդ ներգրավվածությունը:

Ու ես ինքս ինձ պարզ հարց էի տալիս. ինչու՞ են այդ կենտրոնները, ուժերը շահագրգիռ, որ Սերժ Սարգսյանը գնա ու իշխանության գա Նիկոլը: Այդ ի՞նչ էր արել Սարգսյանը, որ միջազգային խաղացողները ամեն կերպ ցանկանում էին նրա հեռացումը: Հայաստանի ժողովրադավարությու՞նը... հա՜-հա՜-հա՜:

Ու օձի խելք ունենալ պետք չէր այն ժամանակ ու դրանից հետո, հասկանալու համար, որ Սարգսյանը այդ նույն կենտրոնների զայրույթը շարժել էր մեկ պատճառով՝ բետոնե պատնեշ էր ղարաբաղյան ստատուս քվոն միայն իրենց ձեռնտու ձևով փոխելու, ապա աշխարհաքաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Ընդամենը: Ուրիշ ոչ մի պատճառ լինել չէր կարող: Հայաստանը բացի Ղարաբաղից ու գեոպոլիտիկ հարցերից, աշխարհի մեծ խաղացողների համար որևէ այլ հետաքրքրություն չէր ներկայացնում:

Իսկ աշխարհաքաղաքական մեծ ու լուրջ խաղացողները ձեզ պես քաջնազարներ չէին ու չեն, ոչ այնքան սիրելի անգետ քպականնե՛ր: Որ այդքան ռեսուրս դնեին՝ Նիկոլին ու ձեզ բերեին իշխանության, հետո նոր հասկանային՝ կարո՞ղ են նրա ու ձեր միջոցով լուծել իրենց խնդիրները: Ավելի պարզ ձեզ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել:

Այսքանը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Ի միջի այլոց, ես այն կարծիքին եմ, որ 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն արդեն մեր ժողովրդին բացարձակ հետաքքիր չեն: Ժողովուրդը մի ճիշտ հետևություն է արել՝ խաբվել է ու առաջ անցել: Քաղաքական շատ ուժերի ու գործիչների թողնելով 2018 թ. գերեզմանափոսի մեջ:

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ