Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջրամբարներում կուտակված ջուրն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից

Ջրամբարներում կուտակված ջուրն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  կուտակվածից
23.05.2012 | 04:13

Մայիսի 21-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, ներկայումս կազմում է 427 մլն խմ: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 35,7 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 60,3 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,9 մլն խմ-ն: Լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:
Հիդրոօդերևութաբանների գնահատմամբ, նշված բոլոր ջրամբարներում ներկայումս եղած ջրի քանակն անհամեմատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կուտակվածից:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ