Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին

Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին
24.05.2012 | 04:52

Մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բջջային հեռախոսով հարվածել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, երբ վերջինս իր ներկայությամբ հայհոյել է Սերժ Սարգսյանին: Լուրի առնչությամբ նախարարը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է , և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրանց վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Այդ հերյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ»:

Ռուզան Խաչատրյան

Դիտվել է՝ 4466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ