Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Իմ օրոք երբեք անօրինականություն չի եղել»

«Իմ օրոք երբեք անօրինականություն չի եղել»
28.06.2012 | 17:28

Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ շփվելու առիթը բաց չթողեց և կառավարության նիստից հետո հավաքված լրագրողների հրավերը սիրով ընդունեց։ Ի՞նչ տարբերություն կա քաղաքապետի և նախարարի պաշտոնների միջև, հարցրինք Գագիկ Բեգլարյանին։ «Կասեմ Ձեզ մոտ ապագայում»,- ասաց նախարարը և ժամանակի հարթության մեջ դիտեց նաև նախարարությունում սպասվող նոր ծրագրերի գնահատականը. «Կարծում եմ, ամենալավ ապացույցն աշխատանքն է։ Այնպես որ, գործը և ժամանակը կվկայեն իրականացված ծրագրերի և աշխատանքների մասին»։ Նախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ կադրային հարցերում ինքը սկզբունքային է լինելու. «Ով աշխատում է լավ, աշխատելու է միշտ»։ Ինչ վերաբերում է իրացվող տարածքների բնակիչների բողոքներին, ըստ որոնց, անօրինակությունները ծագել են Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ եղած ժամանակ, ապա նման պնդումները նա բացառեց. «Իմ օրոք երբեք անօրինականություն չի եղել։ Եթե ինչ-որ մարդիկ իրենց հիշողությունը կորցրել են և ուզում են անպայման այն ինձ վերագրել, դա իրենց խնդիրն է»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ