Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ճոպանուղու 100 000-րդ հաճախորդը

Ճոպանուղու 100 000-րդ հաճախորդը
13.09.2012 | 12:27

Հուլիսի 21-ին գրանցվել էր «Տաթևերի» 100 000-րդ հաճախորդը: Երկկողմանի, հետադարձելի, անկանգառ ամենաերկար ճոպանուղու 100 000-րդ այցելուն Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54 տարեկան է, տնային տնտեսուհ, ամուսնացած է, ունի երկու տղա, ապրում է ամուսնու, ավագ որդու, հարսի ու երկու թոռնուհիների հետ:

Երջանիկ այցելուին անակնկալ է սպասում, որը նրան կհանձնվի սեպտեմբերի 14-ի հանդիսավոր արարողության ընթացքում:
Նշենք, որ շուտով կլրանա «Տաթևերի» շահագործման երկու տարին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ