Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ընթացիկ տարում կմաքրվեն Սևանա լճին հարող 175 հա ջրածածկվող անտառատարածքներ

Ընթացիկ տարում կմաքրվեն Սևանա լճին հարող 175 հա ջրածածկվող անտառատարածքներ
20.09.2012 | 20:46

Վերջին հինգուկես տարում շուրջ երեք մետրով բարձրացած Սևանա լճի ջրածածկվող անտառատարածքներում առաջիկայում կսկսվեն մաքրման աշխատանքները, որոնց իրականացման ՀՀ պետբյուջեն հատկացրել է 125 մլն դրամ:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, 2005 թվականից մինչև օրս մրցույթով հաղթած կազմակերպություների կողմից մաքրվել է լճամերձ շուրջ 1300 հա տարածք` հեռացվել շինություններ, ջրածածկվող ծառեր, թփեր ու բույսեր: Այս տարվա ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կմաքրվեն Նորատուս, Վարդենիս, Մարտունի և Գավառ բնակավայրերին հարող շուրջ 175 հա տարածքներ: Առաջիկա տարիների ծրագրով նախատեսվել է մաքրել Սևանա լճին հարող ևս 2500 հա ափամերձ անտառատարածքներ և հիմնել նորերը:
Նշենք, որ Սևանա լճի անտառատարածքների էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով «Սևան» ազգային պարկում արդեն իրականացվել է ծառատունկ, որի շրջանակներում պարկի աշխատակիցները վեց հեկտարի վրա տնկել են սալորենու, բալենու, ծիրանենու և խնձորենու 6000-ից ավելի ծառ: Բացի դրանից, նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտերի հիմնման 2012 թվականի» 49 մլն դրամ արժողությամբ ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է նոր անտառագոտիներ ստեղծել լճի 1903,5 մ նիշից բարձր տարածքներում:
«Ինչ մնում է Սևանա լճի ջրի որակին, ապա այն բավարար է, իսկ թափանելիությունը` նախկին 3- 5 մետրի փոխարեն արդեն հասնում է 6-10 մետրի», -եզրափակեց Աշոտ Ավալյանը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ