Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը
08.10.2012 | 13:29

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում պայթեցվել է հարևան Իրանց բնական գազ մատակարարող խողովակաշարը։ Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, դիվերսիան իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականները։ Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել, և փրկարարական ծառայությունները շտապ դադարեցրել են գազի հոսքը։ Այժմ ընթանում են գազատարի վերանորոգման աշխատանքներ։

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ