Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Թիվ 6 հիվանդասենյակ

Թիվ 6 հիվանդասենյակ
26.06.2025 | 11:39

Անցած դարում ես, երբ ուսուցիչ էի, մի արտառոց երևույթ էի նկատել. բոլոր դասարաններն ընդհանուր առմամբ նմանվում էին իրենց դասղեկներին։

Եթե դասղեկը օիրնապահ էր, կագապահ` դասարանը ևս կարգապահ էր, օրինապահ:

Եթե դասղեկը փնթի էր, թափթփված` դասարանը ևս թափթփված էր, փնթի:

Եթե դասղեկը անհավասարակշիռ էր, կռվարար՝ դասարանը ևս անհավասարակշիռ էր, կռվարար:

Եթե դասղեկը ինքնատիպ էր, ստեղծագործ, ապա դասարանը ևս աչքի էր ընկնում ինքնատիպությամբ, ստեղծագործ ունակություններով:

Եթե դասղեկը շեղված էր, ինչ-որ բանի վրա սևեռված, ապա դասարանը ևս մթագնած էր, շավիղից շեղված:

Եվ այսպես շարունակ։

Առակս զի՞նչ կուսուցանե։

Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթյունավտանգ:

Ակամայից շուրջս եմ նայում.

մեծամասամբ ապրում ենք գերլարված, թերևս, պառակտված վիճակում:

Ջղերն ամենուրեք տեղի են տալիս:

Խոսքի մեջ գերակշռում է լուտանքն ու հայհոյանքը, մի պարապ բանից հուզվում ենք, դառնում ներվերի կծիկ:

Մենք ապրում ենք բաց ջղերով...

Արդյոք ո՞վ կերավ մեր ներվերը:

Կարծես թե ազգովի գտնվում ենք նույն դասարանում և միևնույն դասղեկի ղեկավարությամբ։

Ավա՜ղ, դասարանն այլևս նման չէ դասարանի։

Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մի մեծ հիվանդասենյակ։

ՈՒղեղս մթագնում է, սիրտս մորմոքվում, հույզերս խեղդում են միտքս, բանականությունս կամաց-կամաց տեղի են տալիս...

Մենք ապրում ենք թիվ 6 հիվանդասենյակում։

25.06.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ