Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՌԴ-ի հետ հարաբերությունների ցանկացած սրացում բարդացնելու է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների դրությունը

ՌԴ-ի  հետ հարաբերությունների ցանկացած սրացում  բարդացնելու է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների դրությունը
15.07.2025 | 15:02

ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա սրացումն ու ճգնաժամային իրողությունները չափազանց կարևոր են ՀՀ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում: Ինչու՞, թերևս բացատրելու կարիք էլ չկա: Երկու երկրների միջպետական հարաբերություններն ուղեկցող լարվածության մեջ ցանկանում եմ առանձնացնել մեկ դրվագ: Մոսկվան հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններում կիրառում է իր երկրում հաստատված սփյուռքի գործոնը: Եթե նկատել եք՝ ՌԴ ադրբեջանական մոտ երեք միլիոնի հասնող համայնքը, իր տնտեսական, մշակութային, լոբբիստական և այլ կառույցներով, առաջինը ենթարկվեց սահմանափակումների: Եվ սա լրիվ կանխատեսելի էր, այլ կերպ չէր էլ կարող լինել: Հիմա ասածս ինչ է հուշում: ՌԴ-ի հետ հարաբերություններում տարրական տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած սրացում առաջինը բարդացնելու է ռուսահայ համայնքի մեր հայրենակիցների դրությունը: Եթե Ադրբեջանում տասը միլիոնից ավելի բնակչություն կա, և Ռուսաստանի համայնքը կազմում է դրա մեկ երրորդը, ապա ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան՝ Հայաստանում: Հիմա ցանկանում եմ հասկանալ «հայրենասեր»,«ազգասեր», «ինքնիշխանություն թմբկահարող», «ժողովրդավարասեր» և արևմտամետ հակառուս փորձանքագետները և նրանց հարթակ տրամադրող լրատվամիջոցները երբևիցե մտահոգ եղե՞լ են երեք միլիոն ռուսաստանաբնակ հայերի ճակատագրով: Գուցե գրանտակերությունն ավելի՞ կարևոր է, քան՝ մարդկային ճակատագրերը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4787

Մեկնաբանություններ