Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
02.12.2011 | 00:00

...թե ՀՀԿ-ն, ի տարբերություն այլ կուսակցությունների, դեռ չի պատրաստվում քարոզարշավային մարշ-բրոսոկն սկսել, որի ընթացքում, ըստ լավատեղյակների, լինելու են լիքը նոու հաուներ, որովհետև համարում են` դեռ վաղ է, իսկ վաղ սկսելու դեպքում միշտ էլ քաղաքական ցանկացած ուժ ֆալստարտի մեջ է հայտնվում:
Առայժմ ՀՀԿ-ի գլուխը խառն է հերթական համագումարի աշխատանքները կազմակերպելով, ինչը, ըստ ամենայնի, տեղի կունենա մարտի սկզբներին:
ՀՀԿ-ի գլուխը խառն է նաև շատ նուրբ մեկ այլ հարցով. ըստ լավատեղյակների, ի տարբերություն նախորդ` 2008-ի ընտրությունների, 2012-ին ՀՀԿ-ն բոլոր մեծամասնական ընտրատարածքներում պատգամավորի թեկնածուներ է առաջադրելու: Ընդ որում, բացառապես անցողիկ:
Ասում են` մեծամասնականների քարտեզն արդեն իսկ գծված է, իսկ «մեծերից» ոմանք էլ արդեն իսկ կանչվել են նախագահական` «մեծական» զրույցի:

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ