ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ՈՒկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքով՝ Պենտագոնը ՈՒկրաինային նման լիազորություն չի տվել, սակայն, Սահմանադրության համաձայն, Թրամփը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
06.04.2012 | 00:00

...թե մեր գործընկերներ Անդրանիկ Թևանյանի և Երվանդ Բոզոյանի` ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չընդգրկվելը մի քանի պարամետր է ունեցել. նեղացնել տղաներին Գագիկ Ծառուկյանից (ընդ որում, այստեղ քավորը ոչ այնքան Սերժ Սարգսյանը, որքան ԲՀԿ ՙպապաներն՚ են եղել), որպեսզի կայքեր ունեցող մեր գործընկերները հասկանան, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքի տերը չէ, կուսակցությունում նրա խոսքը չի անցնում, ու հարկավոր է բացառապես ապավինել Օսկանյանին և նրա հետևում երևացող ականջներին, ինչն էլ հետագայում շատ կհեշտացնի Ծառուկյանից Օսկանյան կուսակցական ղեկի անցումը:

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ