-
20.06.2012|
17:50
Հունիսի 20-ին հարձակման է ենթարկվել Թուլուզի բանկերից մեկը: Ահաբեկիչը, որն իրեն անվանել է «Ալ Քաիդայի» անդամ, չորս մարդու պատանդ է վերցրել: Այդ մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները` հղում կատարելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրներին:
-
20.06.2012|
17:47
Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը փորձում է քաղաքացիների համբերությունը։ «Շուրջ մեկ ամիս է, չեմ կարողանում դիմումս ներկայացնել դեսպանատունն` անձնագրիս ժամկետը երկարացնելու համար»,- հուզված և զայրացած փաստեց խմբագրություն եկած քաղաքացի Տաիսյա Մելիքսեթյանը։
-
20.06.2012|
16:18
ՀՀ նախագահի 2011 թվականի հանձնարարականով և ՀՀ կառավարության որոշմամբ, Սևանա լճի ավազանում գտնվող Դրախտիկ, Ծովազարդ, Լճաշեն, Նորատուս գյուղերում և Սևան քաղաքին հարող տարածքներում առաջիկայում կգործի հանրային հինգ նոր լողափր:
-
20.06.2012|
13:47
Հունիսի 13-ին միանգամից երկու հայկական կայք` «7 օրը» (http։//www.7days.am) և «Zham»-ը (http։//zham.am), որոնք լայն ճանաչում ունեն արվամոլների շրջանում, հավանաբար միայն իրենց հայտնի պատճառներով, համատեղ հանդես եկան ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության դեմ։
-
19.06.2012|
20:21
Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար:
-
19.06.2012|
01:55
...թե վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը տարօրինակ սովորություն է ձեռք բերել. կարևորագույն պահերին բացակայում է Հայաստանից: Նա ոչ միայն իր հիսունհինգամյակին էր Դուբայում, այլև գիշերն ասել էր` կոալիցիա չենք մտնում, կուսակցականներին որևէ բան չասած` մեկնել էր… Բելառուս: Իրականում ասում են` ոչ թե Բելառուս , այլ Մոնակո:
-
19.06.2012|
01:49
ՀՀՇ-ի արևմտյան թևի, այնուհետև Արամ Զ. Սարգսյանի դուրս գալով ՀԱԿ-ում ընդհանրապես խառնաշփոթ է սկսվել: Բաց է մնացել նաև ՀԱԿ-ական արևմտյան դաշտը:
Այնտեղ սակայն հավակնորդների պակաս չկա:
-
19.06.2012|
01:36
Կիրակի օրը «Մարիոթ-Արմենիայում» կայացել է Հայաստանի մորմոնների կոնֆերանսը, որը տեղի է ունենում երկու տարին մեկ:
-
18.06.2012|
18:04
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը կանխեց ՕԵԿ-ից այլոց դուրս գալու շղթայական ռեակցիան։ Այս մասին վերջին շրջանում շատ է խոսվում իշխանության կուլուարներում, ինչը հաստատում է նաև նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը, նշելով, որ Մանուկ Վարդանյանը դուրս է եկել ՕԵԿ-ից դեռևս ԱԺ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակից դուրս գալու պահին, սակայն լայնորեն այդ մասին չի հրապարակել, որպեսզի ՕԵԿ-ում նոր խմորումներ չառաջանան։
-
18.06.2012|
18:00
ՀՀ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդ կգնա հուլիսի 27-ին։ Իսկ թե որտեղ է երկրի ղեկավարն իր հանգիստն անցկացնելու, դեռ պարզ չէ։