Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 
  • Այլմոլորակային էլ կխոսեցնեք

    Այլմոլորակային էլ կխոսեցնեք

    20.03.2013| 15:50
    Այն, որ Ազգային ժողովի շատ պատգամավորներ ամբողջ նստաշրջանի ընթացքում «ձեն-ձուն» չեն հանում, նորություն չէ: Բայց որ դահլիճից դուրս էլ ոչ մի հարցի չեն ուզում պատասխանել, ստիպված ես մտածել, որ իրենք իրենց տեղում չեն: ԲՀԿ-ի գործարար պատգամավորներին փորձում էինք մի հարց ուղղել, սակայն բոլորն առանց ձայնագրիչի խոսում էին, իսկ այն տեսնելով` հեռանում:
  • «Դուրս բերեք պատգամավորին, կամ ես կբերեմ»

    «Դուրս բերեք պատգամավորին, կամ ես կբերեմ»

    18.03.2013| 14:28
    Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգությունը» Հովիկ Աբրահամյանին կրկին հիշեցրեց իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունը: Խոսնակը վերստին հորդորեց խմբակցություններին` հավաքվել-քննարկել: «Արտահերթ հնարավոր նիստ հրավիրելու համար Դուք պետք է որոշում ներկայացնեիք: Դուք դա չեք արել: Մենք այլևս այդ բանակցություններին չենք մասնակցելու: Խորհրդարանն իրավունք չունի անմասն մնա այն իրավիճակից, որ այսօր կա»,-ասաց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Դուք մի առաջարկի մասին եք խոսում, որով պետք է լուծարվի այս ինստիտուտը և խոսում եք ԱԺ հեղինակության մասին: Դրա համար չեմ ուզում այդ հարցը քննարկել»: