Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Հավատն է մնում միակ հենասյունը լինելիության պայքարում

Հավատն է մնում միակ հենասյունը լինելիության պայքարում
11.06.2025 | 12:01

Նիկո՛լ, Կաթողիկոսին փոխելու կեղծ օրակարգային հարցդ իրականում ադրբեջանական պահանջ է։

Քայլ՝ վերջնականապես նվաստացնելու Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած, հազարամյակների պատմություն ունեցող ազգը, ողջ հայությանը։

Սա մանիպուլիացիա է։

Հայը պայքարել է՝ միշտ հիմնվելով իր հավատին։ Առավել ևս, երբ պետականության բոլոր հիմնասյուները փլուզված են, հավատն է մնում միակ հենասյունը լինելիության պայքարում։

Վասն Հավատի, Վասն Հայրենյաց։

Քո կողմից հրահրվող հաջորդ դավադիր պատերազմից առաջ, նիկո՛լ, դու գիտակցված ոչնչացրեցիր պետության բոլոր ինստիտուտները, թուլացրեցիր բանակը, իսկ հիմա հանդգնում ես մեր ոգու ամրության հավատին՝ գիտակցելով, որ երբ հավատն է թույլ, հաղթանակ չկա։ ՈՒզում ես իրականություն դարձնել ձեր հայտնի արտահայտությունը՝ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի։

Դու Երկիրս ատեցիր, Ազգս ատեցիր, Հավատս ատեցիր դեռ քո բնօրրանից և կեղծիքով ու խաբեությամբ եկար ու տիրեցիր Երկրիս։

Ասում ես՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին, բայց Արցախը հանձնելով՝ չքնաղ Շուշիս անվանեցիր գորշ ու մռայլ՝ իր բոլոր եկեղեցիներով ու սրբապատկերներով։

Դու կե՛ղծ ես։

Դու չես կարող կոչվել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, երբ սեռափոխվածին՝ պղծությունը, սեփական հովանու ներքո ես պաշտպանում։ Այնինչ, պետք էր սեփական երկրիդ անվտանգության երաշխավորը լինել։

Սոդոմն ու Գոմորը Տերն այրեց, որովհետև պիղծ էին։

Դու էլ ես այրվելու, նիկո՛լ։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ