Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 78810

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 78810
26.10.2020 | 13:32

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 973-ով՝ հասնելով 78810-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 254-ով և հասել 51162-ի, իրականացվել է 2201 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 379541-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է.«Պացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Մահերի ընդհանուր թիվը հասավ 1535-ի: Բուժվում է 26113 մարդ:

Դիտվել է՝ 2898

Մեկնաբանություններ