Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ադրբեջանը շուտով կորցնելո՞ւ է Հադրութը․ «Հրապարակ»

Ադրբեջանը շուտով կորցնելո՞ւ է Հադրութը․ «Հրապարակ»
06.02.2021 | 13:25

«Հրապարակը» գրում է.

«Մի քանի օր է՝ Արցախից լուրեր ենք ստանում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում են տներ, զանգվածային թալան է։ Արցախում դա բացատրում են նրանով, որ Ադրբեջանը շուտով կորցնելու է Հադրութը, այն անցնելու է ռուսների վերահսկողության տակ, ու դրա համար են թալանում, ուզում են ավերակ դարձրած հանձնել։ Երեկ Վիտալի Բալասանյանի կուսակից, Արցախի խորհրդարանի պատգամավորը մեզ ասաց, որ ինքն էլ է Հադրութում տներ այրելու, քանդելու մասին խոսակցություններ «ժամանակ առ ժամանակ» լսել, բայց թե դա ինչ նպատակով է արվում, չի կարող ասել։

«Մենք չգիտենք՝ ռուսներին հանձնելու նախադրյալներ կա՞ն, թե՞ չկան, քանի որ այսօր էլ մեր արտաքին քաղաքականությունը վարում են ՀՀ պարտված, խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Մենք էլ ամեն կերպ փորձում ենք հասկանալ, թե ինչ են նրանք մտածում Արցախի մասով», - ասաց նա։

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ