Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Միջոցառում` արցախյան պատերազմների մասնակիցների և զոհվածների ծնողների համար

Միջոցառում` արցախյան պատերազմների մասնակիցների և զոհվածների ծնողների համար
08.02.2021 | 15:38

«Ձայն հայրենեացն» ու «Գոյ» թատրոնը նախաձեռնել են միջոցառում, որի նպատակը արցախյան պատերազմի մասնակիցներին, զոհվածների ծնողներին բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ-որ չափով թեթևացնելը:

Այդ նպատակով` «Գոյ» թատրոնում փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա Աղասի Այվազյանի «Դեկորներ» ներկայացումը (մեկ գործողությամբ կատակերգություն):
Ներկայացմանը հրավիրված են արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների` Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հերոսների ծնողները: Ներկա են լինելու նաև «Քաղաքացիական խորհուրդ» միության ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 7518

Մեկնաբանություններ