«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Գլոբալ գոյաբանական վախը մարդկությանը կստիպի, գոնե ժամանակավորապես, հաշտվել դիմացինի գոյության հետ

Գլոբալ գոյաբանական վախը մարդկությանը կստիպի, գոնե ժամանակավորապես, հաշտվել դիմացինի գոյության հետ
27.12.2024 | 10:39

Առ այսօր մարդկությունը, ֆինանսատնտեսական ու ռեսուրսային բազայի հիման վրա, առաջնորդվել է ռազմաքաղաքական դոմինանտության սկզբունքով ու ձգտումով, որն իր էությամբ մաքուր ուժային մոտեցում է գոյության պայքարին։

Նույն սկզբունքից ելնելով, այն էլ ուժերի հարաբերականորեն տևական հավասարակշռության շրջանում, փոխադարձ համաձայնությամբ միջազգային օրենքներ անունով որոշ ձևական սահմանափակումներ են մտցվել ուժային դոմինանտության վրա և, որպես հետևանք, բախումների պարպումը մղել դեպի պրոքսի դաշտ։

Բայց դա չի խանգարել, որ կարիքի դեպքում գերակա ուժերը խախտեն օրենքը։

Եվ հիմա, այդ պայմաններում, երբ աշխարհակարգը ուժերի, շահերի ու կորուստների դաշտում դեպի մեծ փոփոխություններ է գնում, բնական հարց է առաջանում, թե այդ փոփոխությունները դեպի ի՞նչ աշխարհակարգ կտանեն մարդկությանը։

Դա կլինի մինչև այսօր եղած ուժայինի կրկնությունը մի քիչ այլ բովանդակությա՞մբ, թե՞, իսկապես, հնարավոր է, որ այն լինի BRICS-ի առաջարկած ոչ ուժային տարբերակը։

Իր ամբողջության մեջ վերցրած, այդ ոչ ուժային միջպետական հարաբերությունների պահանջը կարելի է նաև ձևակերպել որպես այդ հարաբերությունների առավելագույնս արդարության պահանջ, որտեղ ուժեղն ու թույլը նույն իրավունքներն ունեն։

Մյուս կողմից էլ, եթե մարդկության պատմությանը նայում ենք արդարության պահանջի տեսանկյունից, ապա, որպես կանոն, այն միշտ եղել է հարաբերական թույլերի պահանջը, և որը ցույց է տալիս, որ BRICS-ը դեռևս խոսում է թույլի տեսանկյունից, ու դա կարող է փոխվել ուկրաինական ճգնաժամի ավարտից ու այն բանից հետո, թե դրա արդյունքները ինչպիսին կլինեն։

Սպասվող ռեսուրսային սովի ու դրա հետ կապված ճգնաժամի պայմաններում Ուկրաինան, Գազան և այլ պոտենցիալ կոնֆլիկտները գլոբալ քաղաքակրթական մակարդակի կոնֆլիկտի նախերգանքն են միայն, մի կոնֆլիկտ, որը գլոբալ կապիտալիզմի պայմաններում կլինի իսկապես համաշխարհային բախում, կամ էլ գլոբալ գոյաբանական վախը մարդկությանը կստիպի, գոնե ժամանակավորապես, հաշտվել դիմացինի գոյության հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ