Կորոնավիրուսի պատճառով կարի արտադրամասի 500 աշխատակից ինքնամեկուսացել է՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիպման ժամանակ ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
«Մենք բոլոր հայտնի հաստատված դեպքերի կոնտակտներին մեկուսացրել ենք արդեն: Մի մասն էլ ինքնամեկուսացել են, օրինակ, երեկ կարի արտադրամասի 500 հոգին ինքնամեկուսացել են: Իրենք անընդհատ կապի մեջ են լինում մեր հետ, մեր աշխատակիցներն էլ օրը մեկ անգամ զանգում ու ճշտումներ են անում իրենց առողջական վիճակի մասին»,- ասել է մասնագետը:
|
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջակ |