ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Տավուշի մարզում աշակերտների թիվը նվազել է 142-ով

Տավուշի մարզում աշակերտների թիվը նվազել է 142-ով
05.05.2024 | 14:52

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե որքան են այս ուսումնական տարում և 2018-2019 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թվերը։ Մարզպետարանից հայտնել են՝ 2023-2024 թվականներին Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում աշակերտների թիվը 15 715 է, իսկ 2018-2019 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը եղել է 15 857:

Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին նրա հայրենի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը նվազել է 142-ով, կարելի է ասել՝ մարզի գյուղական 2-3 դպրոց փակվել է։
Ապագա կա, կա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8771

Մեկնաբանություններ