ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 
  • «Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»

    «Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկն ԱՄՆ-ն է»

    21.05.2012| 13:14
    «Իրատես de facto»-ի հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: -Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ ծրագրված սցենար չեն։ -Երևի թե տարօրինակ կարելի է համարել, բայց Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկը Միացյալ Նահանգներն է, որը 1950-ական թվականների վերջերին Իրանի տարածքում հիմնեց առաջին միջուկային օբյեկտը։ Թեհրանի համալսարանի միջուկային կենտրոնում գործում էր Միացյալ Նահանգների տեղադրած 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հետազոտական ռեակտոր, որն աշխատում էր բարձր հարստացված ուրանով։
  • «Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»

    «Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»

    21.05.2012| 12:23
    «Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ: -Ներքաղաքական մթնոլորտը երբեք այնքան նպաստավոր չի եղել Ղարաբաղի հարցի լուծման համար, ինչքան հիմա` և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Նախ` իսկապես միջազգային ատյաններում այդ հորդորը կա, թեպետ անարդարացիորեն հաճախ են կողմերին նույն հարթության մեջ դնում, որը բոլորովին ընդունելի չէ: 20-րդ դարում ես չգիտեմ ավելի արդար, ավելի ազատագրական և ավելի ժողովրդավարական շարժում, քան ղարաբաղյանն էր: Աշխարհում չկա որևէ նման հողակտոր, որտեղ քրիստոնեությունն այդքան իրեղեն ապացուցներ ունենա. ամեն 17 քառակուսի կիլոմետրի վրա մի վանք կամ եկեղեցի կա` կառուցված հարյուրամյակների ընթացքում:
  • «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    18.05.2012| 10:57
    Հայ ազգային կոնգրեսում ներքին խնդիրների կծիկը նոր ակոսներ է բացում: Բոլոր նրանք, ովքեր այս տարիներին լուռ թաքցրել են իրենց անհամաձայնությունները, մեկեն արտահայտվելու բուռն ցանկություն են հայտնում: Կուսակցությունների ղեկավարներ, անհատներ բարձրաձայնում են կոնգրեսից հեռանալու իրենց մտադրության մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում նման քայլի կդիմի նաև «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որից էլ փորձեցինք պարզաբանումներ ստանալ:
  • «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    18.05.2012| 10:55
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ: -Ձեր գնահատականով` ի՞նչն է բնորոշ հետընտրական շրջանին: Եթե մի բառով բնորոշենք, ի՞նչ ենք ասելու: -Անվանելու ենք չլուծված մարտահրավերների ժամանակաշրջան: Ոչ մի խնդիր, որ պիտի դներ ներքաղաքական դաշտը, ոչ միայն չի լուծվել, այլև չի դրվել: Ընդդիմությունն այդ քաղաքական խնդիրները չի դրել, որովհետև նրան զրկել են այդ հնարավորությունից: