ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երրորդ կարանտինը

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երրորդ կարանտինը
06.02.2021 | 21:02

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ երկրում կարող է ընդունվել երրորդ կարանտինը, եթե սրվի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը՝ հայտնում է «Ouest-France» թերթը:

«Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել համավարակը՝ առանց կարանտինային նոր ռեժիմ մտցնելու: Ակնհայտ է, որ վերջին օրերին Ֆրանսիայում համավարակի տեմպերը դանդաղել են: Դա ձեռք է բերվել մի շարք շաբաթների ընթացքում իշխանությունների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ», - ասել է նա՝ ավելացնելով, որ իրավիճակը կտրուկ վատանալու դեպքում հնարավոր է նոր կարանտին մտցվի: Վարչապետը նշել է, որ նման միջոցը ծայրահեղ է, քանի որ կարանտինը բացասաբար է անդրադառնում սոցիալական, հումանիտար և նույնիսկ սանիտարական ոլորտների վրա:

Դիտվել է՝ 10201

Մեկնաբանություններ