ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

«Սաղմոսագետ ստատուսագիրն» արթնացավ. քաղաքացիական պատերազմի ստարտը տրված է

«Սաղմոսագետ ստատուսագիրն» արթնացավ. քաղաքացիական պատերազմի ստարտը տրված է
11.06.2025 | 11:35

Օրը բացվեց, երկրի գլխավոր «ստատուսմենը» ֆեյսբուքյան հերթական մարազմատիկ հայտարարությունները զեղեց:

Այսօր՝ աղանդավոր-հերետիկոսի ամպլուայի մեջ, գլխավոր կակիստոկրատը հերթական աբսուրդը մատուցեց, օխլոսը՝ ծափահարեց:

Սկզբում նախերգանք՝ «Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։

Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»:

ՈՒ սա ասում մեկը, ով ոչ թե իշխանություն է վերադարձրել ժողովրդին, այլ ստելով զավթել ու յուրացնում է այն, ով ժողովրդին հանձնել է անպաշտպան ու վտանգված, թույլ ու տկար պետություն, ով բերել է կոտորած, աղետ, պարտություն, արհավիրք, նվաստացում, ստորացում, ցավ ու կորուստ:

Այն մեկը, ով քաջ գիտակցում է, որ եկեղեցին միշտ էլ , հիմա էլ ժողովրդինն է և երբեք տարանջատված չի եղել, ընդհակառակը՝ ամուր կանգնած է եղել Հայ ժողովրդի ու պետության կողքին:

ՈՒ այսքանից հետո դեռ համարձակվում է իր պադոշ տեսակով պարզճակատ խոսել, այն էլ՝ ժողովրդի անունից:

Պարզապես պետք է եկեղեցու հախից գա, հաշվեհարդար տեսնի, իսկ դրա համար պետք է նման սրտաճմլիկ ու հոգեցունց խոսույթով հանդես գա

(Նախորդ հոդվածումս մանրակրկիտ ներկայացրել եմ նպատակն ու փորացավը):

Թշնամուն նվիրած, թշնամու օկուպացրած հողերը վերադարձնելը հեչ, եկեղեցին է վերադարձնում ժողովրդին:

Խելքի աշեցե՛ք:

Դադիվանքը, Ամարասը, Գանձասարը, Ղազանչեցոցը և հազարամյա պատմություն ունեցող 100-ից ավելի եկեղեցի ու աղոթատեղի թշնամուն հանձնած հայրենավաճառը խոսում է Աստվածաշնչից, աղոթքից, հավատքից, եկեղեցուց, Վեհարանից, խոսում է եկեղեցին ժողովրդին վերադարձնելու մասին, ցիտում սաղմոսներ:

Աբսուրդ…

Այո՛, դրանք բոլորը իրոք որ վերադարձրել ես ժողովրդին, ադրբեջանի ժողովրդին:

Մնացել է մնացածը…

Ինչպես և խոստացել ես:

Թե բա՝ վերադարձնում եմ:

Քո վերադարձնելը դա կորցնելն է:

Քոնը հանձնելն է, ոչ թե վերադարձնելը:

Միակ բանը, որը պետք է վերադարձվի դա իշխանութան վերադարձն է ապիկար թշվառներիցդ արժանի հայորդիներին:

Գիտենք ձեռագիրդ.

Գիտենք՝ ժողովրդին օգտագործելով, գործիք դարձնելով, ժողովրդի անունից եկեղեցու անունը շահարկելով ինչ ես փորձում անել:

Մեկն, ով կին չունի, բայց 4 զավակ ունի, մեկն, ով ինքն իր զավակի տեղը չգիտի, ընկած ուրիշի զավակին է փնտրում, մեկն ով մոտ հինգ հազար զավակ է սպանել, մեղադրում է մեկին՝ զավակ ունենալու մեջ, այն ալիբի է սարքում ու հող նախապատրաստում եկեղեցու վրա հարձակվելու:

Մանավանդ՝ «Փաշինյան-Փաշազադե» կոնսենսուս-կոալիցիա-կոնսոլիդացիա- կոմբինացիադ սինխրոն աշխատում է:

Այսօր էլ Փաշազադեն նոր հայտարարությամբ հանդես եկավ, ավելի քան վստահ հայտարարելով, թե՝ «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ. ես հավատում եմ, որ գործունեությունը կվերսկսի Երևանում և Էջմիածնում»:

Ինչևէ՝ կոմպրոմատը կա, հերքումը չկա, նպատակն ու որոշումը կա, հրահանգը տրված է, վերջինս անցնում է գործի:

«Պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար:

Կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով ու քրիստոնեաբար ազատելու» - կասի վարչապետ կոչեցյալը:

Վերջինս նաև նշում է կրիտերիաները, թե ովքեր և ինչ ձևաչափով կարող են մասնակցել այդ «սուրբ ու աստվածահաճո» խաչակրաց արշավանքին:

Վերջինս պայմանները կետերով զետեղել է իր այսօրվա ստատուսում:

Այս պահին ընթանում է քաղաքացիական պատերազմի կազմակերպիչների ու մասնակիցների քասթինգ:

«Վարչապետի անմիջական գլխավորությամբ ձևավորում է մի խումբ, որը ազատելու է վեհարանը սրբապղծությունից» - կասի ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

«Եկեղեցուց պետք է մաքրենք մաֆիոզ խմբավորումները, մեր նպատակը սա է»

- կասի ոմն ՔՊ-ական աչոնիկ:

Չի բացառվում, որ վաղն էլ, այս ստորաքարշ կերպարներից մեկն էլ ասի, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը քրիստոնեությունն է ու հանուն խաղաղության պետք է հրաժարվել կրոնից, վերադառնալ հեթանոսությանը:

Այսպիսով՝ մեկնարկը տրված է:

Չի բացառվում, որ առաջիկա օրերին կտեսնենք գեղեցիկ մոնտաժված հակաեկեղեցական ֆիլմ-շոուներ, բեմադրություններ, այնուհետև՝ վերջինիս հրահանգով այդ խումբը ոստիկանների ուղեկցությամբ գրոհի վեհարանի վրա.

մտնեն Մայր աթոռ' փորձելով այնտեղից հանել Վեհափառին։

Ինչ խոսք՝ գոյը գնում է նոր մարտի 1-ի, բայց այս անգամ՝ Սուրբ Էջմիածնի բակում։

Գնալու է հակասահմանադրական քայլի, բայց այնպես գծած-գրած, պլանավորած, որ ջրից չոր դուրս գա:

Ինչպես միշտ:

Նա քաջ գիտակցում է, որ Սահմանադրությամբ հնարավորություն ու լիազորություն չունի կաթողիկոսին հեռացնելու, կաթողիկոս փոխելու կամ ընտրելու:

Դրա համար ժողովրդին է ներքաշում, գործիք սարքում ու բախումներ հրահրում՝ գնալով քաղաքացիական պատերազմի:

Ով-ով, նա այդ ամենի փորձն ունի:

Վերջում էլ կասի՝ ես ո՞վ եմ, ժողովուրդը պահանջեց, ժողովուրդն էլ արեց:

ՈՒ քչերը կգտնվեն, որ կասեն.

ա՛յ ոչ ու բարով վարչապետ, դու գիտակցու՞մ ես ինչի մեջ ես ներքաշում ու պառակտում ժողովրդին, հասկանու՞մ ես ինչ «կինո ես բռնել», ինչ «բորշ» ես եփել, որը վերջում վրադ ես թափելու:

Քեզ «տասովչիկ-6-նոցներդ», չեն ասե՞լ, որ այս անգամ կարող է «խիյարը թարս բուսնի»:

Ա՛յ պատեհապաշտ, բախտախնդիր, եթե խումբ էլ պետք է ստեղծվի, ապա միայն քամակդ աթոռից պոկելու ու քեզ՝ տրոյական ձիուդ վռնդելու համար:

Նորընտիր վարչապետից դեռ պետք է սկսել:

Իսկ եկեղեցու խնդիրներն ու բարեփոխումներն այլ հարթության վրա, ժամանակին կլուծվի:

Ի դեպ, մինչ մենք սա ենք քննարկում,

Ադրբեջանն ու Թուրքիան երեկվանից Նախիջևանում սկսել են միանգամից երկու՝

«Անսասան եղբայրություն-2025» և «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք-2025»

զորավարժությունները:

Մեզ դա չի հետաքրքրում, թեկուզ որ մեր քթի տակ է կատարվում ու մեր դեմ ուղղված:

ՀՀ իշխանություններն ուրիշ միսիա են այս պահին սրբորեն կատարում, ժողովուրդն էլ՝ ամորֆ է ու ապատիկ:

Մնում է, կրկին ու կրկին ապշել, զարմանալ, հիասթափվել:

Հա, մեկ էլ՝ հետևել զարգացումներին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ