-
02.05.2015|
13:10
Այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 22-ին:
-
30.04.2015|
17:32
Ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի, ինչպես նաև ասոցիալական երևույթների դեմ պայքարի ՀԿ ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Երևանում են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակության կազմում։
-
30.04.2015|
16:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «ՀՀ բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցման, 2015/2016 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի ընդունելության տեղերը` ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատելու մասին»:
-
30.04.2015|
13:43
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։ Հունիսի 2-ին տեղի ունենան կենսաբանության, աշխարհագրության, ընդհանուր պատմության, համաշխարհային պատմության քննությունները։
-
29.04.2015|
22:20
Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ. Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին: Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցել ուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:
-
28.04.2015|
16:15
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, որտեղ մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննությունները: Նախարարը հանդիպել է հավակնորդներին, զրուցել նրանց հետ և հետաքրքրվել` ինչ խնդիրներ են ծագել վերապատրաստումների ընթացքում:
-
21.04.2015|
15:17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը:
-
18.04.2015|
16:44
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ, որտեղ ծանոթացել է բուհի ենթակառուցվածքներին, ուսումնական գործընթացի մեկնարկի համար ստեղծված պայմաններին և իրականացվող աշխատանքներին:
-
18.04.2015|
16:43
Ապրիլի 17-19-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունենում «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, իրագործում, զարգացում» խորագիրը կրող IN HEAD միջբուհական ուսանողական գիտաժողովը։
-
17.04.2015|
13:57
«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: