Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեկնարկել են միասնական քննությունները

Մեկնարկել են միասնական քննությունները
02.06.2015 | 18:47

Հունիսի 2-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներով մեկնարկել են միասնական քննությունները։ Այս տարի այդ գործընթացին կմասնակցի ավելի քան 11 հազար 800 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 400 դիմորդով պակաս։
Քննությունները տեղի են ունենում ՀՀ 34 քննական կենտրոններում: Դիմորդները հաջորդ քննությունը հանձնելու են հունիսի 5-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
Այս տարի խստացվել են պայմանները նրանց հանդեպ, ովքեր կփորձեն օգտվել ծածկագրերից, հեռախոսներից և նման սարքերից: Եթե նախորդ տարիներին նման դեպքերում դիմորդը մեկ անգամ զգուշացվում էր և միայն երկրորդ անգամ էր հեռացվում քննասենյակից, ապա, ըստ նոր կարգի, վերացել է զգուշացումը և միանգամից հեռացվում է։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ