ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Դոն Կիխոտը» բացառե՞ց արկածախնդրությունը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. «Դոն Կիխոտը» բացառե՞ց արկածախնդրությունը
19.02.2014 | 00:06

Կիսով չափ Գանդիի, կիսով չափ Դոն Կիխոտի հովերով տարված Րաֆֆի Հովհաննիսյանը, նախագահական ընտրություններից մեկ տարի հետո, այսօր ազգային զեկույցով է ներկայացել, անգամ սիրո խոստովանություն է արել ընտրազանգվածին, թե՝ «ձեզ բոլորիդ լիքը կարոտել էի»: Ամենազավեշտալին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ թեև ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն հետընտրական պայքարը ոչ մի վայրկյան չի ընկրկել: Բզկտված ու երկպառակտված ուժի առաջնորդը «սպառնացել» է համապետական լուծում գտնել ու ճեղքել ճգնաժամի փակ շրջանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե փետրվարի 18-ն անցյալի և ապագայի ջրբաժանի օր է, այսօր պետական արկածախնդրության օրը չէ: Եվ սա ասում է մի մարդ, որն արկածախնդրորեն «հասունացրեց» ժողովրդի հավատը, հետո այն «կրտելու» համար: Չնայած, ինչ խոսք, զորավարի հետ աղոթքը տպավորիչ էր ու թևավոր խոսքեր է ծնել:

Դիտվել է՝ 3331

Մեկնաբանություններ