Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արևային էներգետիկ լուծումների առաջին պտուղները Հայաստանում

Արևային էներգետիկ լուծումների առաջին պտուղները Հայաստանում
31.10.2017 | 15:15

Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը՝ «Շտիգեն» ընկերությունը հաջողությամբ ավարտին հասցրեց երկրում խոշորագույն արևային ջերմակայանի կառուցումն ու գործարկումը: Երևանի «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրի տաք ջրի սպասարկման կարիքների համար կառուցված այս ջերմային կայանն ունի 1,5 ՄՎտ պիկային ջերմային հզորություն: Տեղադրված է 14,520 վակուումային խողովակ: Համեմատության համար պետք է նշել, որ 4-6 հոգանոց տնտեսությունների համար տեղադրվող արևային ջրատաքացուցիչներն ունեն 20-30 վակուումային խողովակ:

1,5 ՄՎտ պիկային ջերմային հզորությամբ այս կայանը տաքացնում է 2 լողավազան, որից մեկը օլիմպիական մեծության: Բացի այդ, կայանի տաքացրած ջրով օրական ցնցուղ է ընդունում 600-800 մարդ:


Բացի ջերմային կայանից, «Գրանդ Սպորտ» մարզական համալիրում տեղադրվել է նաև 22կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան, որը սկիզբ դրեց «Շտիգեն»-ի և «Գրանդ Հոլդինգ»-ի ևս մեկ խոշորածավալ նախագծի՝ 1ՄՎտ-ոց ֆոտովոլտային կայանի նախագծմանն ու կառուցմանը:


Այլընտրանքային էներգետիկ լուծումներ իրականացնող «Շտիգեն» ընկերությունը հայաստանյան արևային էներգետիկայի շուկայում գործում է սկսած 2011 թվականից: Մինչ օրս ընկերությունը տարբեր կայանների տեղադրումներ է իրականացրել Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր համայնքներում: Այսօր արդեն կան մեկ տասնյակ «արևային գյուղեր», որտեղ բնակչության կեսից ավելին թանկարժեք գազից ու էլեկտրաէներգիայից անցում է կատարել արևային տեխնոլոգիաներին։ Մինչ 2017 թվականի սեպտեմբերը ընկերությունը նախագծել և տեղադրել է ավելի քան 500կՎտ արևային ֆոտովոլտային կայաններ ողջ Հայաստանում: Հայաստանում գործող 150կՎտ հզորությամբ առաջին ֆոտովոլտային կայանը ևս կառուցվել է «Շտիգեն»-ի կողմից։ Մասիսի տարածաշրջանի Սիփանիկ համայնքի ձկնաբուծարաններից մեկի համար նախագծված այս ֆոտովոլտային կայանի արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին կայանի սեփականատերը ամսեկան խնայում է մոտ մեկ միլիոն դրամ: Այս պահին ընկերությունն աշխատում է 1 ՄՎտ հզորությամբ արտադրական նշանակության երեք ֆոտովոլտային կայանների նախագծերի վրա։ Մի քանի տասնյակ հյուրանոցային համալիրներ օգտվում են ընկերության տեղադրած արևային ջերմային կայաններից: Ջերմային այս կայաններն ապահովում են ոչ միայն խոհանոցներում և լոգասենյակներում օգտագործվող տաք ջուրը, այլև տաքացնում են հյուրանոցների լողավազանները: Նման կայաններ են տեղադրված Գորիսի «Դիանա», Երևանի «Թուֆենկյան», Ծաղկաձորի «Ալվա» և այլ հյուրանոցներում։

Դիտվել է՝ 7025

Մեկնաբանություններ