Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Աննախադեպների իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը

Աննախադեպների իշխանական խմբակը շարունակում է աննախադեպ վատ կառավարել մեր երկիրն ու մեր մայրաքաղաքը
08.05.2025 | 21:10

Տիգրան Ավինյանը և նրա ենթակաները քաղաքապետարանի գործակարգավարական նիստերին հաճախ են կրկրկնում ասելով` մեր իշխանության օրոք Երևանում աննախադեպ ծավալների աշխատանքներ են արվել ու արվում։

Այնինչ աննախադեպ է սրանց տապալված, անփառունակ ու կործանարար կառավարումը, աննախադեպ է սրանց թալանը, աննախադեպ է սրանց կողմից ժողովրդին ստելը, խաբելը, մոլորեցնելը։

7 տարվա կառավարման ընդացքում.

• Կործանեցին Արցախը, նվիրեցին թշնամուն:

• Կոտորեցին հայերին, քովիդով ու պատերազմով:

• Անկախությունից ի վեր ՀՀ տարածք հանդիսացող սարեր ու ձորեր, լճեր ու գետեր, ճանապարհներ ու գյուղեր նվիրեցին թուրքերին:

• Երևանում անգամներով թանկացրեցին գուքահարկն ու աղբահանության վճարը, կարմիր գծերում կայանման վճարն ու տրանսպորտի ուղեվարձը:

• Երևանը սրանց օրոք նույնիսկ թեթև անձրևներից վեր է ածվում Վենետիկի, փողոցները գետեր դառած, անցումները ջրավազան, թե բա` տեղումների էին աննախադեպ, կլիման է մեղավոր։

ՈՒ բոլորը և ամեն ոք մեղավոր են,

ՈՒ ամեն ինչ և ամեն բան մեղավոր են,

Բացի իրենց անփառունակ,

Ապաշնորհ իշխանության։

Տպավորություն է, որ 2018թ. ֊ի իշխանափոխության հետ միասին փոխվել է նաև Երևանի կլիման ու ձյունառատ ձմեռները և հորդառատ անձրևները քուն ու հանգիստ խանգարել են ՔՊԿ -ի։

Աննախադեպ առատ ձյուն գա ձեր գլներին ու հորդառատ, վարար անձրև ձեր դեմքներին։

Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ