ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ինչու՞ են ԵՊՀ-ում արժևորում լիտվերենն ու լիտվական մշակույթը

Ինչու՞ են ԵՊՀ-ում արժևորում լիտվերենն ու լիտվական մշակույթը
02.06.2025 | 11:17

Վերջերս ԵՊՀ-ում ամփոփվեցին լիտվերենի դասընթացի արդյունքները: Սա Լիտվային նվիրված ԵՊՀ-ի հերթական միջոցառումն էր:

Ինչու՞ են ԵՊՀ-ում այդքան մեծ ուշադրություն դարձնում Լիտվային, լիտվերենին:

Այս պատմությունը սկիզբ է առնում հեռավոր 2014 թվականից: Այն ժամանակ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ՀՀ շարքային «սորոսական» քաղաքացի էր, սակայն խնդիր ուներ Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ (եթե չեմ սխալվում, մորը կամ քրոջը վիզա չէին տրամադրել):

Այդ դեսպանության հետ խնդիր ունեի նաև ես: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ինչ անում եմ, հրապարակային եմ անում:

Նույնը` Հայաստանում Լիտվայի դեսպանության հանդեպ: Հեռուստաեթերներ, հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ, դատարան, Լիտվայի դատարան, ՄԻԵԴ...

Ի տարբերություն ինձ, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն խուսափում էր հրապարակային պայքարից, նախընտրելով «ընդհատակյա» գործողություններ: Օրինակ, վերջինս, ըստ երևույթին, հետևում էր Հայաստանում Լիտվայի այնժամանակյա դեսպան Էրիկաս Պետրիկասին (Erikas Petrikas), հավաքագրում, մշակում և այլ անձանց էր փոխանցում վերջինիս վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ: Մասնավորապես, անձամբ ինձ, այսրոպեականն ասաց, որ Էրիկաս Պետրիկասը «լինում է Շանգրի Լա խաղատանը»: Ենթադրաբար` այսօրինակ «տեղեկություններ» այսրոպեականը փոխանցել է ոչ միայն ինձ:

Ըստ այդմ, կարծում եմ, որ վերջինիս «ընդհատակյա» գործունեությունը բացահայտվել էր և հասանելի դարձել լիտվական կողմին:

Դե, ի վերջո, նկարագրածս դեպքն իրենից առնվազն դիվանագիտական և միջազգային սկանդալ էր ենթադրում:

Երբ Հ.Հ-ն կարգվեց ԵՊՀ ռեկտոր, ԵՊՀ-ում սկսեցին աննախադեպ մեծ ուշադրություն դարձնել Լիտվային, լիտվերենին:

Ինչու՞:

Կարծում եմ` սկանդալն իր հետքն է թողել: Լիտվացիներն են ստիպում, թե Հ.Հ-ն մեղքերն է քավում, չգիտեմ: Գիտեմ միայն, որ, այսպես շարունակվելու դեպքում, ԵՊՀ-ն կդառնա Վիլնյուսի համալսարանի Երևանի մասնաճյուղ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ