ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Որոշակի լարվածություն կա ԼՂՀ-ի շփման գծում

Որոշակի լարվածություն կա ԼՂՀ-ի շփման գծում
23.01.2014 | 11:53

«Հակառակորդի դիվերսիոն գործողությունների անհաջող փորձը, երբ ունեցավ զոհեր, վիրավորներ, կասեցվեց մեր դիրքապահ զինծառայողների, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների, անձնուրացության շնորհիվ: Այսօր որոշակի լարվածություն կա ադրբեջանական դիրքերում` արտահայտված կրակոցներով և խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ-ի շփման գծում, այլև Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում»,- այսօր կառավարության նիստի սկզբում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ մենք չենք պատասխանում անկանոն կրակոցներին, իսկ վիճակը վերահսկվում է, մտահոգություն չպիտի ունենա մեր ժողովուրդը, քանի որ մեր զինվորները ինչպես կատարել են իրենց պարտականությունը, այնպես էլ հիմա շարունակում են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ