«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՄԻԱԿ-ի խաղերը ՀՀԿ-ում

ՄԻԱԿ-ի  խաղերը ՀՀԿ-ում
27.06.2014 | 01:02

Հետաքրքիր զարգացումներով են առաջ գնում ՀՀԿ խմբակցությունում տարրալուծված ուժերը: Մասնավորապես ուշադրության արժանի են ՄԻԱԿ-ականները, որոնք վերջերս փորձում են առանձնանալ ՀՀԿ-ից:
Թերևս ասվածի վկայություններից մեկն էլ ԱԺ վերջին արտահերթում նախկին ՄԻԱԿ-ական Սամվել Ֆարմանյանի ելույթն էր: «Խորհրդարանում լինելով քաղաքական մեծամասնություն, մենք դա չպետք է օգտագործենք քաղաքական ուժի դիրքերից հանդես գալու համար: Ամեն դեպքում, քաղաքական պատասխանատվությունը մերն է»,- ասաց պատգամավոր Ֆարմանյանը` «դասեր» տալով սեփական խմբակցության անդամներին: «Հիմա մենք քաղաքական մեծամասնություն ենք, բայց տարիներ հետո ոչ ոք չի կարող երաշխավորել, որ չենք լինի փոքրամասնություն»,- սա արդեն նախազգուշացում էր հանրապետականներին, որոնք բավականին շփոթված ունկնդրում էին ընդդիմության «փաստաբանի» դեր ստանձնած «հարազատ» գործընկերոջը:
Սա պատահական չէ, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, նախկին ու ներկա ՄԻԱԿ-ականներին ասվել է՝ որքան հնարավոր է՝ բաժանարար գիծ դրեք ձեր և ՀՀԿ խմբակցության անդամների միջև, ինչն էլ Սամվել Ֆարմանյանը լավագույնս անում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ