ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Կառավարությունն ու Պետոն

Կառավարությունն ու Պետոն
07.06.2016 | 20:14

«Հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը մեկ ամիս հետո գալիս է, մտնում է տուն և արձանագրում, որ նորոգող վարպետը՝ Պետո անունով, որևէ բան չի արել: Հաշիվ է պահանջում, ասում է՝ ի՞նչ ես արել այս մեկ ամսվա ընթացքում: Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրիմ: Ասում ա՝ բա հետո, Պետոն նորից ասում ա՝ լուսամուտը դրիմ: Ասում ա՝ դնելուց առաջ գյաջ-մյաջ էր թափվել պատագոնիկին, էտի սիրուն հավքիմ, լվացիմ, պլպլցրիմ ու պատուհանը փակիմ: Հիմա նայում ես՝ վախ»,- այսօր ԱԺ-ում այս անեկդոտը հիշեց Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Հումորային նախաբանից հետո հաջորդեց պատգամավորի հարցը գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին` նույն անեկդոտի ոճով: «Ի՞նչ է արվել չորս տարվա ընթաքում: Բյուջեի կատարողականները, որ նայում ենք, կառավարությունն ասում է՝ նախագիծը գծիմ, մրցույթ հայտարարիմ, էլ ոչ մի բան: Հաջորդը՝ ջրամբարաշինության մեծ ծրագիրը, ուզում ենք հասկանալ` ինչ է արել կառավարությունը: Էլի գալիս ենք՝ նախագիծը ուսումնասիրիմ, միջազգային մրցույթ հայտարարիմ, միջազգային խորհրդատուներ հրավիրիմ: Հետո՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում: Ի՞նչ արիր, կառավարություն ջան: Դե, հուշագիրը ստորագրիմ, գնացիմ, եկամ, էլի գնացիմ, էլի եկամ: Հիմա մի կոնկրետ բան կա, որ գրված է՝ դեկտեմբերի 29-ին բացվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհի մի հատվածը: Բայց ուզում եմ տեղյակ պահել, որ մեկ ամիս հետո այդ ճանապարհի մի կողմը փակվել է ու մինչև հիմա էլ փակված է: Էս էլ՝ ճանապարհը բացիմ»,- հեգնեց Փաշինյանը:

Պաշտոնյան հավուր պատշաճի գնահատեց պատգամավորի համեմատությունը: «Շատ լավ էր` համեմված գեղարվեստական մասով, բայց բոլոր այն հարցերը, որոնք Դուք բարձրացրիք, իրենց պարզաբանումները ծրագիրն իրականացնող մարմինները տվել են: Այլ հարց է, որ այդ պարզաբանումները ձեզ կարող են չբավարարել: Միշտ կարելի է բավարարված չլինել և ավելին պահանջել»,- հակադարձեց Ջանջուղազյանը:

Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակեց մանրապատման ոգով. «Հետո Պետոն ամեն ինչ արագացրեց, ասեց՝ շեֆ ջան, դե մինչև հիմա կարգին չէիր ասում: Իմ կարծիքով՝ եթե լիներ կառավարությանը կարգին ասող խորհրդարան, որը ոչ թե կիսաերեկոյան ոճով բյուջեի քննարկում անցկացներ, այլ նորմալ ձևով, գուցե այս ծրագրերի առումով այս վիճակը չլիներ: Մեր կառավարությանն ուղղակի կարգին ասող չկա, որ պարտավորությունները պետք է ճշգրիտ իրականացնեն»,- եզրահանգեց ընդդիմադիր պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ