ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Խլրտումներն սկսված են

Խլրտումներն սկսված են
12.07.2016 | 01:49

ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձևաչափի» առնչությամբ, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ անվնաս»:

Ընդ որում, ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին և թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները, օրինակ, Մհեր Սեդրակյանին կփոխարինի նրա որդին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս հրահանգն «իջեցվել» է անմիջապես Բաղրամյան 26-ից:


Սա, իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար։ Ապագա խորհրդարանը զերծ չի լինի նաև քրեաօլիգարխիկ տարրերից, որոնք այսպիսի վերջնագիր-դժգոհություն են դարձյալ ներկայացրել ՀՀԿ-ին։ «Ինչո՞ւ պետք է ընտրություններին այդքան փող ու ջանք թափենք ձեզ համար, եթե մեզ ԱԺ չեք բերելու»:


Լիովին այլ դիրքորոշում կա համամասնական ցուցակի պարագայում: Այստեղ պետք է լինեն ջահել, ցանկալի է՝ դրսում կրթված, միջին տարիքի անհատներ: Այլ խոսքով, հանրության շրջանում այդ ցուցակը պետք է ինտելեկտուալների համախմբի տպավորություն թողնի: Նոր կերպարների կողքին դարձյալ կլինեն հնաբնակներ ու ՀՀԿ-ից անբաժան կադրեր. հո ողջ բեռը չե՞ն դնի երիտասարդների ուսերին, որ կուսակցության անունը «տանեն-կորցնեն»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ