Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Օրենքով է, բայց գաղտնիք է

Օրենքով է, բայց գաղտնիք է
10.02.2019 | 23:58

Արդեն մի քանի օր է, որ քաղաքական դաշտում բուռը քննարկման թեմա է Սիրիա ուղարկված զորամիավորման իրավական հիմքերի հարցը։ Այսօր ՊՆ պաշտոնական տեղեկատվություն է տարածել, թե Սիրիային հումանիտար մասնագետներ ուղարկելու ընթացակարգերը պահպանվել են ՀՀ օրենսդրության տառին համապատասխան»։

Նախարարությունը դեռ 2001֊ին Հայաստանի և Սիրիայի միջև կնքված պայմանագիրը վկայակոչելով, փաստում է, որ այնտեղ հստակ սահմանված են համագործակցության պայմանները։ Իսկ որոշ բաներ նախարարությունից չեն բացահայտում, քանի որ պետական գաղտնիք է պարունակում։

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ