Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ինքնավստահների ժամանակը

Ինքնավստահների ժամանակը
28.05.2019 | 22:21

Ընդհանրապես այս իշխանության ներկայացուցիչների ինքնավստահությանը կարելի է նախանձել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հիմա էլ ընտրություններ լինեն, ավելի շատ ձայն կհավաքի, քան նախորդ անգամ։ Սա այն դեպքում, որ սոցհարցումների տվյալներով նրա վարկանիշ անկում է գրանցել։ Չնայած անկախ հարցումներից ակնհայտ է, որ հասարակության շրջանում դժգոհության ալիքն օր օրի մեծանում է։ Սակայն ինչպես մյուս բոլոր իշխանությունները, այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց իրականությունից կտրվում են։ Այս երևույթը վառ նկատվում է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ։ Քաղաքական հակառակորդներին քննադատելու վերջինիս ամենասիրած եղանակն այն է, թե ընտրությունների ժամանակ նրանց քվե քիչ քաղաքացիներ կտան։ Սակայն Սիմոնյանը մոռանում է, որ ընտրությունների ժամանակ հասարակությունը ոչ թե իրեն է ընտրել, այլ Նիկոլ Փաշինյանին։ Մի ողջ խմբակցություն բարեբախտություն ունեցավ պատգամավորի մանդատ ստանալ միմիայն Փաշինյանի շնորհիվ, այդ թվում Ալեն Սիմոնյանը։ Հիմա նա ու՞մ է զարմացնում իր քվեներով, ինչու՞ է փորձում մյուսների հանրային վստահության չափը «կշռել»։ Իսկ ինքն առանց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ընկերության, առանց Փաշինյանի թիմակից լինելու քանի՞ ձայն կհավաքեր, եթե այսօր ընտրություն լիներ։ Հը՞։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ