ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին

Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին
03.03.2025 | 12:48

«Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»:

Նիկոլ Փաշինյան՝ 05.08.2019, Ստեփանակերտ:

Այս խոսքերի հեղինակը՝ իր պատրանքներով ու արկածախնդրությամբ, ինչ աղետ բերեց Հայաստանի և հայ ժողովրդի գլխին՝ բոլորիս է հայտնի. փաստերի պակաս չկա:

Զելենսկին նույն արկածախնդիր կուրսի մեջ էր և է:

Այն, ինչին մի քանի օր առաջ ականատես եղանք Սպիտակ տանը՝ ասվածի լավագույն ապացույցն է:

Փաշինյանը, Զելենսկին առաջնորդվում են ոչ թե ռեալպոլիտիկով, այլ պատրանքներով: Հաճախ, շատ հաճախ նրանք անգամ չեն լսում, չեն հասկանում, թե իրենց ինչ են ասում դաշնակիցները, «խոշոր» խաղացողները, որովհետև «իրատեսական ծրագրերը իրենց այլևս հետաքրքիր չեն»:

Փաշինյանին թվում էր՝ ինքը «Սերժ մերժած տղա» է ու հեսա- հեսա ծնկի կբերի ավտորիտար Ալիևին ու կստվերի Տիգրան Մեծի փառքը: Սա այն դեպքում, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օրակարգում նման սցենար գոյություն չուներ:

Զելենսկին կարծում էր, թե կարող է միջուկային պետությանը «ձեռնոց նետել»՝ ապավինելով մեկ այլ միջուկային երկրի աջակցությունը: Սա այն դեպքում, երբ Արևմուտքում և մասնավորապես՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին խորքային փոփոխություններ էին հասունանում և գրեթե ակնհայտ էր, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները, ըստ էության, ավարտվելու էին պահպանողական հեղափոխությամբ:

Հեղափոխական մոլագարները, որպես կանոն, խեղված պատկերացումներ են ունենում դաշնակցային հարաբերությունների մասին ու այդ պատճառով է, որ Փաշինյանը սեփական ձախողումների մեղավոր է կարգում Ռուսաստանին, Զելենսկին՝ ԱՄՆ-ին:

Ի դեպ, Մոսկվայում Փաշինյանին շատ ավելի դիվանագիտական լեզվով են բացատրում նրա «մարտնչող տգիտության» հետևանքները, Վաշինգտոնում որոշեցին Զելենսկուն մինչև վերջ նվաստացնել:

Իհարկե, միջազգային հարաբերություններում նվաստացման էդ տեսարաններն ինձ դուր չեն գալիս, բայց դա հետևանք է նրա, որ «իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն» տոնով Փաշինյանը կամ Զելենսկին փորձում են շանտաժ անել իրենց ազդեցիկ դաշնակիցներին՝ չունենալով ավելի լուրջ դաշնակիցներ ունենալու նույնիսկ տեսական հնարավորություններ:

ՈՒկրաինան վերածվել է ավերակների, մենք անվերադարձ կորցրել ենք Արցախը՝ թշնամական երախի առաջ անպաշտպան թողնելով Հայաստանը:

Եթե նույնիսկ այս իրավիճակում Հայաստանի ժողովուրդը հանդուրժում է Փաշինյանին, ուկրաինացիները՝ Զելենսկիին, դրանում հաստատ Թրամփը կամ Պուտինը մեղք չունեն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ