Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Իսկ դուք գիտե՞ք, որ ոխակալությունը սատանայի երկրորդ դուստրն է

Իսկ դուք գիտե՞ք, որ ոխակալությունը սատանայի երկրորդ դուստրն է
02.05.2025 | 22:00

Նախ հպրատացավ ու վտարվեց Երկնքից և ապա ոխ պահեց Աստուծո դեմ և չզղջաց։ Նա չի կարող Աստծուն վնասել, բայց հենց սկզբից վերժ է լուծում մարդկանցից, քանզի մարդը ստեղծված է` Աստուծո Պատկերով և նմանությամբ։ Նա մարդկանց միջոցով է ուզում իր վրեժը լուծել Աստծուց և երբ մենք իրար դեմ ոխ ենք պահում` ուրախանում է և փքվում։

Տեսեք ինչ է գրում Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետը.

«Թեպետև հազար անգամ դու հայհոյես ինձ, ամբողջ սրտով, սրտի մաքուր խորհրդով ասում եմ քեզ՝ խաղաղություն. և չեմ կարող այպանել, քանզի իմ մեջ հայրական սեր է... Որքան ավելի սիրելով՝ քիչ սիրելի լինեմ, այնքան առավել պիտի սիրեմ ձեզ: Քանզի մեծն է կապում մեզ. մեկ սեղան է մեր առջև, մեկն է մեր Հայրը»:

Այսպես պիտի հեռու լինենք ոխակալությունից, քանզի անգամ քրիստոնյաներն են իրար դեմ ոխ պահում և վրեժ լուծում` մոռանալով, թե ինչ գին վճարվեց Խաչի վրա բոլորիս համար։

Եթե Տեր Հիսուս Քրիստոսը իրեն խաչողների հանդեպ ողորմություն ցուցաբերեց, ապա մենք ինչպե՞ս ենք իրար հայհոյում և ոխ պահում միմյանց հանդեպ։ Քրիստոնյաներ, հետևեք մեր Տիրոջ օրինակին և մի կապվեք սատանայի ծնունդ` ոխակալության հետ։

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ