Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Բազմաբևեռ պայմաններում գլոբալիզացիան կշարունակվի ամենայն ուժով

Բազմաբևեռ պայմաններում գլոբալիզացիան կշարունակվի ամենայն ուժով
15.03.2025 | 10:46

Ներկայում, տարբեր աղբյուրներից հնչում են գլոբալիզացիայի ավարտվելու հետ կապված տարբեր պնդումներ։

Գլոբալիզացիան հարստանալու հետ կապված նոր միջոցների հավերժական փնտրտուքի արդյունք է, իսկ աշխարհի ռեսուրսները և էժան աշխատուժը դեռ սպառված չեն, այսինքն, այն ավարտված լինելու մասին պնդումներն անհիմն են։

Արևմտյան իմաստով գլոբալիզացիան, այո, ավարտված է, քանի որ ավարտված է միաբևեռ աշխարհը, իսկ գլոբալիզացիան բազմաբևեռ պայմաններում կշարունակվի ամենայն ուժով, քանի որ թելադրված է հարստանալու հավերժական տենչով։

Ուրիշ բան է, որ ցանկացած ձևի գլոբալիզացիան ինքը վերպետական երևույթ է, որը որոշակի պայմաններում առաջատար պետականությունների հետ ունենում է շահերի բախում, որը բոլորովին այլ երևույթ է և ունի այլ տրամաբանական բացատրություն։

Այն տեղերում, որտեղ մասնավոր սեփականության օրենքը աշխատում է նորմալ ձևով և պահպանվում է պետության կողմից, հակասությունը պետության և վերպետական կապիտալի մեջ կունենա ավելի ընդգծված տեսք, որի արտահայտությունն է արդյունաբերությունը դեպի ԱՄՆ hետ վերադարձնելու նախագահ Թրամփի քաղաքականությունը։

Ստացիոնար ռեժիմում հարաբերությունները պետության և վերպետական կապիտալի միջև կունենան փուլով շեղված պարբերական ճնշումների ու զիջումների հաջորդականության տեսք։

Բազմաբևեռ աշխարհում նույն բանը տեղի կունենա, բայց շատ ավելի բարդ պատկերով, քանի որ փոխադարձ կապերի թիվը կաճի շեշտակիորեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 5303

Մեկնաբանություններ