Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գյուղնախարարությունում քննարկվել է կարկտահարության վնասների կանխարգելումը

Գյուղնախարարությունում քննարկվել է կարկտահարության վնասների կանխարգելումը
11.01.2017 | 17:40

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել է խորհրդակցություն՝ բնակլիմայական աղետների, կարկտահարության վնասների կանխարգելման քայլերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

«Մեր երկրում գյուղատնտեսությունը ամեն տարի մեծ վնասներ է կրում կարկտահարության պատճառով, և այժմ օրախնդիր հարցերից է դրա դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների կիրառումը: Այդ նպատակով նախարարությունը մշակել է բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգի նախագիծ, և այս հանդիպման ընթացքում մենք ցանկանում ենք լսել ձեր նկատառումները, համատեղ քննարկել ու լուծման ուղիներ գտնել առկա խնդիրների ուղղությամբ»,- ասել է Իգնատի Առաքելյանը: Ներկայացնելով հակակարկտային կայանների ցանցի տեխնիկական իրավիճակը, արդյունավետությունը, կառավարման և սպասարկման ընթացքում ծագող խնդիրները` արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներն ընդգծել են, որ պայքարի մեկ եղանակի ընտրությունը, երկրի ամբողջ տարածքը հակակարկտային կայանների ցանցով ծածկելը, նպատակահարմար չէ և չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, առաջարկելով ըստ գոտիականության տեղադրել նաև հրթիռային կայաններ, իսկ առավել արժեքավոր գյուղատնտեսական մշակաբույսերի պահպանության նպատակով հակակարկտային ցանցեր կիրառել:


Քննարկումների արդյունքում որոշվել է ուսումնասիրել կարկտահարության դեմ պայքարի հրթիռային կայանների կիրառման միջազգային փորձը, Հայաստանում ներդրման և տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությունները, քարտեզագրել երկրի պահպանության տարածքները` ըստ տարածքի համար առավել նպատակահարմար հակակարկտային եղանակների, ներկայացնել պահանջվող ներդրումների ֆինանսական գնահատականը` 2018-ի պետբյուջեում ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով:

Դիտվել է՝ 3487

Մեկնաբանություններ